ACTUALITÉ

 

EUROPE

 

DOSSIERS

 

DOCUMENTS

 

INTERNATIONAL

 

POLITIQUE

 

VIDEOS

 

ANNONCES

 

ARCHIVES

 

FORUM

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

WAN © 2008

ՋԱՎԱԽՔ

Ախալքալաք. 17. Հոկտեմբերի.                                                         

Հայտարարությունը

Ջավախքի հասարակական կազմակերպությունների հայտարարությունը

Ջավախքում գործող մի շարք հայկական-հասարակական կազմակերպություններ լուրջ վրդովմունքով ընդունեցին հոկտեմբերի 15-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ առաջին ատյանի դատարանում ոստիկանության ներկայացուցիչ Վալերի Գրիգորյանի այն հայտարարությունն, ըստ որի  Ջավախքի Ազգային գործիչ Վահագն Չախալյանն իր գործողություններով սպառնացել է  ՀՀ ազգային անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը, հասարակական կարգին և այլն:   

Վերոհիշյալ կազմակերպությունները հանդես եկան հայտարարությամբ, որը Ջավախք-իբնֆոն ներկայացնում է ամբողջությամբ ստորև:

 Վահագն Չախալյանն անմիջական և գործուն մասնակցություն ունենալով Ջավախքի Երիտասարդական Մարզամշակութային Միության հիմնադրման, ինչպես նաև ներքոստորագրյալ բոլոր կազմակերպությունների կայացման ու աշխատանքների ծավալման գործում, մշտապես ղեկավարվել է հայեցի սկզբունքներին հավատարիմ, իսկ եղած դժվարությունների և առաջացած հիմնախնդիրների լուծման հարցում պայքարել անզիջում:

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, ջավախահայության իրավունքների զանգվածային ոտնահարման դեմ պայքարող Ազգային գործիչի հետ համատեղ գործելով, մինչ այսօր ուղղորդվում  ենք այն գիտակցությամբ, որ Վահագն Չախալյանը Ջավախքի հանրօգուտ գործունեությանն ու շահերի պաշտպանությանը նպաստող քայլեր է միայն ձեռնարկում, սակայն հանկարծ Վալերի Գրիգորյանը հանդես է գալիս հայտարարությամբ, որ իբր ՀՀ ԱԱԾ-ում Վահագն Չախալյանի <<վտանգավոր>> գործունեության վերաբերյալ օպերատիվ տեղեկատվություն է գտնվում:

2006 թվականի հոկտեմբերին Երևանի մատույցներում Վահագն Չախալյանի դեմ կատարված գիշերային հարձակումը, ՀՀ ԱԱԾ-ի կողմից իրավաբանորեն անհին ձերբակալությունը, անհեթեթ մեղադրանքների հրապարակային տարածումը և ապա արտաքսումը ՀՀ տարածքից, վկայում են, որ ջավախահայության ազգային ու քաղաքացիական իրավունքները հարգելու հարցում ՀՀ  ԱԱԾ-ն չի առաջնորդվում սահմանադրորեն ամրագրված օրինականությամբ, ինչն իր հերթին վնասում է Հայաստանի միջազգային վարկանիշին ու Ջավախքի և աշխարհասփյուռ հայության՝ Հայոց պետության նկատմամբ տածած վստահությանը:

ՀՀ ԱԱԾ-ն ոչ միայն իր հանցավոր անտարբերությամբ մինչ օրս օժանդակել է Ջավախքի հայաթափմանը, այլև այսօր փորձելով պահպանել մի քանի օլիգարխների անձնական ֆինանսական շահերը, չերկնչեց ոչ մի միջոցի առջև՝ կոտրելու 2005 թվականից նոր զարթոնք ապրած ջավախահայության իրավունքների և շահերի պաշտպանությանն ուղղված պայքարի ոգին: Իսկ Վահագն Չախալյանի և Գուրգեն Շիրինյանի դեմ  ՀՀ-ում իրականացված հայտնի դեպքերն այդ քայլերի գագաթնակետը հանդիսացան:

Արտահայտելով ջավախահայության ըմբոստությունը Ջավախքի Ազգային գործիչ Վահագն Չախալյանին մեղադրող անհիմն հայտարարությունների կապակցությամբ, սույն կազմակերպությունները դիմում են ՀՀ ԱԱԾ-ին Վահագն Չախալյանի՝ ՀՀ ազգային անվտանգությանը, տարածքային ամբողջականությանն  ու հասարակական կարգին սպառնացող գործունեության վերաբերյալ կոկնկրետ ապացույցներ ներկայացնելու պահանջով և հանդես չգալ ապատեղեկատվությամբ ու շինծու մեղադրանքներով, այլապես ՀՀ ԱԱԾ-ն կներկայանա որպես Ջավախքի հայաթափմանը նպաստող որոշ ուժերի գործիք կամակատար կազմակերպություն:                                                                                                

<<Ջավախքի Երիտասարդական Մարզամշակութային Միություն>>

Ջավախք-ինֆո լրատվական-վերլուծական կենտրոն,  տնօրեն՝ Նարինե Պողոսյան

Ջավախքի <<Երիտասարդական ռադիո>>, տնօրեն՝ Հարություն Կարախանյան

<<Ջավախքի Սկաուտական Շարժում>>, պատասխանատու՝ Գուրգեն Շիրինյան

<<Տորք-Անգեղ>> մարզադպրոց, պատասխանատու՝ Միշա Մարաբյան

<<Միասնական Ջավախք>> ժողովրդավարական դաշինք՝ Արթուր Պողոսյան

<<Քաջատուն>> շաբաթաթերթ, խմբագիր՝ Համլետ Անատոլյան       

Ջավախքի <<Միասնական տեղեկատվական  համակարգ>>, տնօրեն Էդուարդ Ալվերցյան

 

 

Ախալքալաք. 17. Հոկտեմբերի.                                                         

Վահագն Չախալյանի գործունեությունը սպառնու՞մ է ՀՀ ազգային անվտանգությանը

 Հոկտեմբերի 15-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ առաջին ատյանի դատարանում քննվեց Վահագն Չախալյանի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի որոշման: Վ. Չախալյանը բողոքարկել էր ՀՀ ոստիկանապետի որոշումը, ըստ որի` նրան 3 տարով վտարել էին ՀՀ տարածքից:

Նախորդ նիստի ժամանակ դատարանի միջամտությամբ ուղարկված նամակին այս անգամ էլ ոստիկանապետը պատասխանել էր, որ իրենք քննարկել են Վ. Չախալյանի` իր դատական նիստին ներկայանալու հարցը, բայց ,,նպատակահարմար չեն գտել’’ Վ. Չախալյանին ՀՀ մուտքի թույլտվություն տալ:

Մինչ այժմ Վ. Չախալյանը մեղադրվում էր սահմանն ապօրինի հատելու մեջ: Իսկ երեկվա նիստին ոստիկանության ներկայացուցիչ Վալերի Գրիգորյանը հայտարարեց, որ ոստիկանապետին ուղղված նամակի պատասխանում հստակ նշված է հոդվածը, համաձայն որի էլ նրան թույլ չեն տալիս մուտք գործել ՀՀ տարածք: Դա ‘’ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին նախկին օրենքի 32-րդ հոդվածն է, ըստ որի` Վ. Չախալյանի գործողությունները սպառնացել են ՀՀ ազգային անվտանգությանը, հասարակական կարգին, տարածքային ամբողջականությանը և այլն: “ՀՀ ԱԱԾ-ն օպերատիվ տեղեկատվություն է ստացել Չախալյանի գործունեության վերաբերյալ, որի հիման վրա էլ նրան ձերբակալել են և այժմ էլ թույլ չեն տալիս մուտք գործել ՀՀ”,-ասաց Վալերի Գրիգորյանը:

«
Մինչ այժմ իմ պաշտպանյալին պաշտոնապես նման մեղադրանք չէր ներկայացվել, նրա ձերբակալությունն ու վտարումը հիմնված էր սահմանն ապօրինի հատելու պատճառաբանությամբ: Սա արդեն մեր գործին այլ ուղղվածություն է տալիս»,- նշեց Տ. Հայրապետյանը:

Տ. Հայրապետյանի այն հարցին, թե կա՞ն արդյոք ապացույցներ, որոնք վկայում են Վ. Չախալյանի «վտանգավոր» գործունեության մասին, ոստիկանության ներկայացուցիչը պատասխանեց, որ դրանք հավանաբար ՀՀ ԱԱԾ-ում են, քանի որ նրանք են ստացել այդ օպերատիվ տեղեկատվությունը. «Եթե նույնիսկ ենթադրենք, որ Վ. Չախալյանին այդ հոդվածով են վտարել, ապա այժմ ‘’ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին օրենքը այլևս չի գործում, կորցրել է իր ուժը, Սահմանադրությանն էլ ասում է, որ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները հետադարձ ուժ չունեն, իսկ քանի որ օրենքը չի գործում, օրենքից հետևած որոշումն էլ պետք է չգործի»,-հավելեց դատապաշտպանը:

Դատական նիստը կրկին հետաձգվեց, քանի որ հայցվոր կողմի ներկայացուցիչ Տիգրան Հայրապետյանն իր միջնորդությամբ ժամանակ խնդրեց՝ ապացույցներ ներկայացնելու Վ. Չախալյանի ազգային անվտանգությանն ու հասարակական կարգին չվտանգող գործունեության վերաբերյալ:

 

 

Ախալքալաք. 14. Սեպտեմբերի                                                               

Ջավախքի դպրոցներում  պատրաստվում են նոր ուսումնական տարվան

Ախալքալաք. 14. Սեպտեմբերի.  Արդեն հինգերորդ տարին է, որ Ջավախքում սեպտեմբերի մեկը նշվում է սեպտեմբերի տասնյոթին և դպրոցներում անսովոր եռուզեռ է: Գրեթե բոլոր դպրոցներում, վերանորոգումից հետո կատարած մաքրման աշխատանքներն ավարտելով,  մանկավարժները և աշակերտները պատրաստվում են նոր՝ 2007-2008 ուսումնական տարվան:

 Հայկական դպրոցներում, կրթական փոփոխությունների և թրեյնինգային ծրագրի հետ կապված, փոփոխություններ են կատարվել նաև դասաժամերի հետ. 6 ժամով ավելացել են առաջին դասարանի դասաժամերը, բարձր դասարաններում նոր՝ քաղաքացիական կրթություն առարկան, աշխարհագրությունը և Վրաստանի ու Ընդհանուր պատմությունները միասին պետք է դասավանդվեն մեկ ուսումնական տարում, իսկ ֆիզիկան, քիմիան և կենսաբանությունը՝ միասին. <<Յուրաքանչյուր առարկա պետք է դասավանդվի մեկ եռամսյակում: Երեք առարկայի համար երրորդ եռամայակի վերջ, այսինքն՝ տարեվերջին, աշակերտը կգնահատվի մեկ թվանշանով>>,- պարզաբանեց Ախալքալաքի Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 4 հայկական դպրոցի տնօրեն Նաթելա Գրիգորյանը:

 Տնօրենի տեղեկացմամբ, այսօրվա դրությամբ գրանցվել է 40 աշակերտ. <<Արդեն երկու դասարան պատրաստ է, հույս ունենք երրորդի համար էլ աշակերտ գրանցել>>:  

Քաղաքի թիվ չորս հայկական միջնակարգ դպրոցը 2006-2007 ուսումնական տարում ուներ 420 աշակերտ՝ նախանցած ուսումնական տարվա 320-ի փոխարեն, մինչդեռ 1981-1982 ուսումնական տարում դպրոցում սովորել է 840 աշակերտ:

 Ն. Գրիգորյանի խոսքերով, Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 4 հայկական դպրոցում սովորում են նաև գյուղերից և շրջանի մյուս դպրոցներից տեղափոխված աշակերտներ, նույնիսկ՝  Նինոծմինդայի շրջանից. <<Հոսքը մեզ մոտ շատ է այս տարի: Արդեն 17 աշակերտ ունենք մեր դպրոց տեղափոխված>>:

 Գրադարաներում նույնպես եռուզեռ է: Դասվարները դասագրքերն են տրամադրում աշակերտներին, սակայն դասագրքերի մի մասի համար աշակերտները պետք է վճարեն:

 12-ամյա կրթական համակարգի հետ կապված թրեյնինգային դասարան դառնալով, աշակերտները պետք է առաջնորդվեն նոր դասագրքերով, ինչը դպրոցի տնօրենների խոսքերով, մեծ հիմնախնդիր է. <<Այն դասագրքերը, որոնք ՀՀ-ում են հրատարակվում և առաքվում, մեր աշակերտներին տրամադրվում է անվճար, իսկ թռիչքային ծրագրի հետ կապված նոր դասագրքերը, որոնք պետք է Վրաստանում հրատարակվեն, աշակերտները պետք է իրենք ձեռք բերեն, իսկ յուրաքանչյուր դասագիրք արժե 10-12 լարի>>:

 

Սուրբ Գևորգ եկեղեցին քահանա ունեցավ

Ախալքալաք. 01. Սեպտեմբերի.  Ախալքալաքի շրջանի Արակովա գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցին այսուհետ կսպասավորի  նորանշանակ քահանան: Ամենայն Հայոց կաթողիկոս, Տ. Տ. Գարեգին Երկրորդի բարձր տնօրինությամբ գյուղում հոգևոր հովիվ է նշանակվել Տեր Թադեոս քահանա Մկրտչյանը:

 Այսօր Սուրբ Գևորգ եկեղեցում Տեր Թադեոս քահանա Մկրտչյանի և Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու քահանա Տեր Սամվել Թորոսյանի օրհնությամբ և Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու երգչախմբի մասնակցությամբ տեղի ունեցավ Սոււրբ և Անմահ պատարագ:

 Պատարագի ավարտին իրենց շնորհավորական խոսքերն ուղղեցին ջավախքցիներին և մասնավորաբար` Արակովա գյուղի բնակիչներին, Սամցխե- Ջավախքի Ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հայր Բաբգէն Սալբիյանը, վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Արակովա գյուղի ծնունդ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հունանյանը:

 Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի խոսքերով, այսօր ջավախքցիների համար տոնական օր էր. <<Տասնամյակներ շարունակ բախտի քմահաճույքին մատնված եկեղեցիներում, շնորհիվ մեր ժողովրդի ազգանվեր զավակների, վերանորոգչական աշխատանքներ են տարվում: Բայց մի ուրիշ ուրախություն է, երբ եկեղեցին ունենում է իր քահանան, իր հոգևորականը>>:

 Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հույս հայտնեց, որ Տեր Թադեոսի ներկայությունը կբերի հոգևոր փոփոխության. <<Կվերականգնվի մեր քրիստոնեական-եկեղեցական ավանդակարգը, ծիսակարգը: Տեր հոր ներկայությունը մարդկային, հոգևոր, բարոյական մի նոր ներշնչանք կտա մեր ժողովրդին, որ տասնամյակներ սպասել են իրենց եկեղեցու դուռ-բացմանը և հոգևոր հովվի ծառայությանը: Իսկ հոգևոր հովիվները հետայսու կունենան իրենց հոգևոր աջակիցները>>:

 Պատարագի ընթացքում մասնակիցները, վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և Սամցխե- Ջավախքի Ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հայր Բաբգէն Սալբիյանի ձեռամբ օրհնություն ստացան, իսկ Տեր Թադեոս քահանա Մկրտչյանի ձեռամբ` Ս. Հաղորդություն:

 Հովհաննես Հունանյանն իր շնորհակալական խոսքն ուղղելով Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին և Հայր Բաբգէն Սալբիյանին, և ողջունելով նորանշանակ քահանային, բարեհաճ վերաբերմունք ունենալու խնդրանքով` դիմեց համագյուղացիներին. <<Հարկ է, որ մենք բոլորս սիրով շրջապատենք մեր նորանշանակ քահանային, ամեն անգամ տաճար մտնելուց կիսեք նրա հետ ձեր խոհերը, ձեր զգացումները, և իրենից ճառագայթված դուրս գաք սիրով լցված>>:

 Տեր Թադեոս քահանա Մկրտչյանն իր խոսքում նշեց, որ ջավախքցիներին կծառայի անձնազոհ կերպով և ամենօր բոլորի տներում <<անկոչ հյուր>> կլինի. <<Ինձ համար կարևորն այն է, որ իմ հայրենակիցներին պետք է սպասավորեմ` որտեղ էլ որ բնակվելիս լինեն>>:

 Ինչպես նշեց գյուղի բնակիչ 70-ամյա Անիչկա Սողոմոնյանը, Ս. Գևորգ եկեղեցին չի գործել 1910 թվականներից հետո. <<Սովետական տարիներին եկեղեցին վերածվել էր կոլտնտեսության պահեստի` գարի, ցորեն էին լցնում գյուղացիները>>:

 Նշենք, որ 1830-ական թվականների կառույց Ս. Գևորգ եկեղեցին սկսվեց վերանորոգվել 2004 թվականից, իսկ 2005 թվականի ավարտին արդեն պատրաստ էր օծման: 2006 թվականի հոկտեմբերի 28-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանյի օրհնությամբ և Ջավախքի և Աջարիայի առաջնորդական փոխանորդներ Հայր Բաբգէն Սալբիյանի և Հայր Կիրակոսի մասնակցությամբ կատարվում է վերանորոգված Ս. Գևորգ եկեղեցու օծումը:  Եկեղեցին վերանորոգվում է Արակովա գյուղի ծնունդ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Հունանյանի նախաձեռնությամբ:

 Ինչպես հայտնեց Հ. Հունանյանը, եկեղեցու վերանորոգման համար ծախսվել է մոտ 100 հազար ԱՄՆ դոլարի չափով գումար, իսկ շինարարական աշխատանքներին իրենց մասնակցությունն են բերել նաև համագյուղացիները:

 

 

Plus...

::DJAVAKHK:

 
 

 

 

 

 
 
 

::::  

  

  


    

 

 

:: ::

 

 

 

 

   
   
 
.

 

 

 

 
 
 

 

:: ::