Մեզ պետք է իր
գործում հմուտ աշխատող
Ախալքալաք. 24.
Օգոստոսի.
Նոր ուսումնական տարվանից` սեպտեմբերի 17-ից, Ախալքալաքի շրջանի
միայն երեք դպրոցներում կղեկավարեն նոր տնօրենները: Մեկը Չունչխա
գյուղի` հոգաբարձուների խորհրդի ընտրած տնօրենն է, իսկ Վլադիմիր
Մայակովսկու անվան թիվ 2 ռուսական և Իլյա Ճավճավաձեի անվան թիվ 3
վրացական դպրոցները կղեկավարեն Վրաստանի կրթության նախարարության
կողմից նշանակված նոր տնօրենները:
Թիվ 2 ռուսական
դպրոցում տնօրեն է նշանակվել Կարինե Նահատակյանը, ով
տնօրինում էր
Ախալքալաքի նախկին
ռուսական ռազմակայանի դպրոցում,
իսկ թիվ 3 վրացական դպրոցում` Թբիլիսիում
մանկավարժական փորձ
ձեռք բերած,
Ախալքալաքի
շրջանի Չունչխա գյուղի վրացական և Դիլիսկա գյուղի հայկական դպրոցներում
տնօրեն աշխատած
Լեյլա Ջինճառաուլին, ով մասնակցել է դպրոցի տնօրենների համար
Թբիլիսիում ս.թ. հունվարին կայացած թեստավորմանը և հավաքել
համապատասխան միավորներ:
Կարինե Նահատակյանի
հավաստմամբ, ինքը նույնպես մասնակցելով տնօրենների համար անցկացված
թեստավորմանը, հավաքել է բարձր միավորներ: Ջավախք-ինֆոյի այն հարցին,
թե այդ դեպքում ինչու իր անունը չէր գրանցված թեստավորումը հաղթահարած
տնօրենի անվանացանկում, տիկին Կարինեն պատասխանեց, որ ինքն անցել է
բողոքարկելուց հետո, իսկ բողոքարկել է, քանի որ մնացածների համեմատ
հավաքել է բարձր միավորներ և գնահատող հանձնաժողովի ներկայացուցիչների
կողմից իր պատասխանները հաշվի առնվել են:
Մինչդեռ թեսթվորմանը
մասնակցած ռուսական դպրոցի մեկ այլ ուսուցչի` Մարինա Չոմարյանի
խոսքերով, Կարինե Նահատակյանի նշանակումը տնօրենի պաշտոնում, անարդար
կերպով է եղել, քանի որ << Կ.Նահատակյանն էլ չի անցել թեստավորումը և
չի կարողացել հաղթահարել վրացերեն հարցազրույցը: Բայց նրան նշանակեցին,
որովհետև Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի կինն է>>:
Ախալքալաքի շրջանի
կրթական ռեսուրս կենտրոնի պետ Նարցիս Կարապետյանն առաջնային խնդիր
համարեց ոչ թե վրացերենի իմացությունը, այլ տնօրենի` կրթության որակի
բարձրացմանը նպաստող գործունեությունը. <<Նոր տնօրենները,
ժամանակավորապես
ստանձնել են դպրոց
ղեկավարելու պարտականությունը,
բայց եթե իրենց չարդարացնեն, նրանց էլ կփոխարինեն նորերը` ովքեր դպրոցի
տնօրենների ընտրության` հոկտեմբերին կայանալիք երկրորդ փուլի ժամանակ
կհավաքեն համապատասխան միավորներ,
իսկ հին
տնօրենները մի քիչ դժվարությամբ զիջեցին
իրենց
<<աթոռը>>:
Պարզ է, դժվար է, երկար ժամանակ աշխատել են,
սակայն
մեզ պետք է
իր գործում հմուտ
աշխատող>>:
Բայց եթե առաջնայինը
վրացերենի իմացությունը չէ, այլ կազմակերպչական և այլ հմտությունները,
ապա ինչու են բոլոր դպրոցների տնօրեններին հանել իրենց պաշտոններից:
Պրն.Կարապետյանը այդ
նշանակումը բացատրեց Վրաստանի Կրթության նախարարության իրավասությամբ.
<<Կրթության նախարարությունը իրավունք ունի նշանակել իր նախընտրած
ներկայացուցչին>>:
Դպրոցի աշխատակիցների
հավաստմամբ, Կարինե Նահատակյանի`
տնօրենի
պարտականությունների կատարման այս
մի քանի
օրվա ընթացքում արդեն
փոփոխություն կա դեպի լավը:
<<Երկու օրվա
ընթացքում արդեն կարգ ու կանոն է հաստատել դպրոցում,
թե'
մաքրության,
թե'
աշխատակազմի
աշխուժության,
և առհասարակ,
ցանկացած
հարցում: Անձնական
գործերի փասթաթղթերի
թղթապանակները,
որոնք մեզ մոտ
խորհրդային տարիներից եղածներն էին,
փոխարինել է նորաձև թղթապանակներով:
Իսկ ամենագլխավորն
այն է,
որ ինքը շատ
պատրաստված է իր գործի համար>>,-
նշեց
փոխտնօրեն Ռիմա Գրիգորյանը:
Հոգաբարձուների
խորհրդի նախագահ Մելիքիձե Սուսաննայի խոսքերով,
եթե կրթության
նախարարության հրամանով է նշանակված,
ուրեմն,
համապատասխան
մասնագետ է. <<Հոգաբարձուների
խորհուրդը չկարողացավ տնօրեն ընտրել,
այդ պատճառով
էլ Վրաստանի կրթության նախարար
Ա.
Լոմայան իր հրամանով
նշանակեց Կարինե Նահատակյանին>>:
Մեր այն հարցին, թե ինչ
կարգավիճակով պետք է շարունակի իր աշխատանքը դպրոցի նախկին տնօրեն
Իզաբելա Ղազարյանը, Կ. Նահատակյանը նշեց, որ կախված է իր հետագա
գործունեությունից. <<Ես չեմ ուզում արատավորել ոչ մեկին, բայց եթե
նախկին ձևով շարունակի իր աշխատանքը, այլևս չի աշխատի: Դպրոցում չկա
կանոնագիրք, բացակայում են այբենական գրքեր, աշխատողների կատարողական
թերթիկներ: Այստեղ ոչ ոք տեղյակ չէ իր իրավունքների և
պարտականությունների մասին>>:
Հիշեցնենք, որ
Ջավախքում ոչ մի հայկական դպրոց դեռևս տնօրեն չունի: Ջավախքի մնացած
դպրոցների տնօրենների հարցը կլուծվի հոկտեմբերին կայանալիք
թեստավորումից հետո:
|