RADIO

WESTERN ARMENIA

 

METEO EN

ARMENIE OCCIDENTALE

 

 

ACTUALITΙ

 

EUROPE

 

DOSSIERS

 

DOCUMENTS

 

INTERNATIONAL

 

POLITIQUE

 

VIDEOS

 

EVENEMENTS

 

ANNONCES

 

ARCHIVES

 

FORUM

 

 

 

 

 

 

 

 

 

 

WAN © 2009

ՋԱՎԱԽՔ

    2009 թ,  Ապրիլ 14                                                                      Djavakhk          

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Միահամուռ կերպով դատապարտում ենք Ջավախքի ազգային գործիչ, տեղի հայության ոտնահարվող ազգային և քաղաքացիական իրավունքների նվիրյալ պաշտպան “Միասնական Ջավախք” ժողովրդավարական դաշինքի համակարգող Վահագն Չախալյանի նկատմամբ Վրաստանի իշխանության գործադրած անօրեն և սանձարձակ քաղաքական հալածանքը, որի արդյունքում նրա նկատմամբ կայացավ 10-ամյա բանտարկության դատավճիռ:

Վահագն Չախալյանի և “Միասնական Ջավախք” ժողովրդավարական դաշինքի մյուս անդամների դեմ միջնադարյան դաժանությամբ և օրինականության աղաղակող խախտումներով զուգակցվող քաղաքական հալածանքն ակնհայտորեն միտված է Ջավախքի բնիկ հայ բնակչության իրավազուրկ վիճակի ամրապնդմանը, հասարակական և մշակութային դաշտի բնաջնջմանը և, որպես հետևանք, տարածքի շուտափույթ և անդառնալի հայաթափությանը:

Այսուհանդերձ, տարիներ շարունակ Ջավախքի միակ անկախ և հայոց ազգային շահերը հետևողականորեն և արդյունավետ պաշտպանած “Միասնական Ջավախք” ժողովրդավարական դաշինքի անդամներին վարկաբելու, բանտարկելու և մատնելու գործին մեծապես և մշտապես ակտիվորեն մասնակցել է նաև ՀՀ ներկայիս վարչախումբը, որի հրահանգով և նախաձեռնությամբ հայաստանյան ռեժիմի ղեկավարները Վրաստանում սեփական գործարարական շահերը պաշտպանելու նպատակով Վրաստանի իշխանությունների հետ համատեղ մշակել և իրագործել են Ջավախքում հայության անվտանգության և իրավունքների պաշտպանության համար պայքարող գործիչներին “չեզոքացնելու” գործողություն:

2006 թ. հոկտեմբեր ամսին Երևանում Վահագն Չախալյանի դեմ կատար       ված մահափորձը, դրան անմիջապես հաջորդած ձերբակալությունը, ապա նաև ՀՀ-ից արտաքսումը ազդակ էր Վրաստանի իշխանություններին Չախալյանի ձերբակալության և այժմյան դատավճիռը կայացնելու համար: Ներկայիս վարչախմբի հայրենավաճառ էությունն, այսպիսով, ակնհայտորեն փաստվում է նաև Ջավախքի հայության դեմ հրապարակային լկտիությամբ դրսևորվող քաղաքական ընթացքի մեջ:

Զորակցության կոչ ենք անում Ջավախքի մեր բոլոր հայրենակիցներին և, ի մասնավորի, Վահագն Չախալյանի ընտանիքին և նվիրյալ հայրենաշեն պայքարի եղբայրակիցներին՝ ամուր պահպանելու կամքն ու վճռականությունը: Ջավախքը Հայոց հայրենիքի անբաժան մասնիկն է, որը միշտ կմնա հայեցի և աննկուն:

Վահագն Չախալյանի արդար գործը հաղթանակելու է և նա ազատության մեջ բոլորիս հետ միասին կվայելի իր ազգային սխրանքի վաստակը՝ Հայոց Ջավախքի զարթոնքն ու անսասանությունը:

  “Հայ կամավորականների համախմբում” ազգային քաղաքական նախաձեռնություն

14.04.09թ. ք. Երևան