«Հայաստանը
շատ
շուտ
պետք
է
ճանաչի
Լեռնային
Ղարաբաղի
անկախությունը»
hetq
03/06/09
«Առանց
ԼՂՀ
մասնակցության
ստորագրված
ցանկացած
փաստաթուղթ
ոչնչություն
է`
անկախ
այն
բանից,
թե
ով
է
դրա
տակ
ստորագրում:
Առանց
իր
համաձայնության
ու
մասնակցության
կայացված
որոշումը
Ղարաբաղի
ժողովուրդը
չի
ընդունելու:
Որոշում
կայացնելուց
առաջ
նախ
պետք
է
անպայմանորեն
հաշվի
առնել
ԼՂՀ
ողջ
բնակչության
կարծիքը,
քանի
որ
հենց
իրենք
են
պայքարել
ու
տարիներով
մասնակցել
Ադրբեջանի
կողմից
իրենց
պարտադրված
պատերազմում:
Որտե՞ղ
էին
այդ
ժամանակ
այն
միջազգային
կառույցներն
ու
միջազգային
հանրությունն
ընդհանրապես,
ովքեր
հիմա
հենց
այդ
նույն
ժողովրդին
անվտանգության
երաշխիքներ
են
փորձում
տալ»,-իր
ասելիքը
հարցի
տեսքով
հնչեցրեց
ԼՂՀ
ԱԺ
պատգամավոր,
պաշտպանության
նախկին
փոխնախարար
Վիտալի
Բալասանյանը` «Հետք»-ին
տված
հարցազրույցում:
Նա
գտնում
է,
որ
միջազգային
հանրությունն
առաջին
հերթին
պետք
է
գնահատական
տա
Ադրբեջանի
կողմից
Ղարաբաղի
բնակչության
դեմ
սկսած
պատերազմին:
Նրա
կարծիքով,
այսօր
Ղարաբաղյան
հիմնախնդրի
կարգավորման
բանակցային
գործընթացքում
անթույլատրելի
է
հաշվի
չնստել
Արցախի
հանրապետության
ժողովրդի
հետ,
քանի
որ
յուրաքանչյուր
ընտանիք
պատերազմում
կորուստ
է
ունեցել,
եւ
այս
հողը
խառնված
է
նրանց
հարազատների
արյամբ:
Պատասխանելով
ՀՀ
եւ
Ադրբեջանի
նախագահների
սանկտ-պետերբուրգյան
հանդիպման
եւ
հնարավոր
փաստաթղթի
ստորագրման
մասին
հարցին,
ԱԺ
պատգամավորը
նշեց,
որ
ոչ
այդ
հանդիպմանը,
եւ
ոչ
էլ
հետո
Հայաստանը
չպիտի
Ղարաբաղյան
հիմնախնդրին
վերաբերող
որեւէ
փաստաթուղթ
ստորագրի`
առանց
ԼՂՀ
մասնակցության:
Նա
միաժամանակ
նշեց,
որ
«Հայաստանը
շատ
շուտ
պետք
է
հրաժարվի
բանակցություններից`
ներկայացնելով
ԼՂՀ-ի
մասնակցության
պահանջ,
ինչպես
նաեւ
ճանաչի
Լեռնային
Ղարաբաղի
անկախությունը»: