Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը դատապարտում է...

 

Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդի նախագահ`

Արմենակ Աբրահամյանը երեկ հայտարարությամբ հանդես է եկել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը քրեականացնող օրենքը Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդում վիճարկելու փաստի կապակցությամբ: Հայտարարության մեջ, որը Նոյյան Տապանին է տրամադրել Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը եւ «ՀայԻնֆոԿենրոնը», ասված է.

«Սիրելի հայրենակիցներ, այն ինչի մասին զգուշացնում էինք, տեղի ունեցավ: Իրականում Սահմանադրական խորհուրդը յոթանասուներկու պատգամավորների ստորագրություն ստացավ եւ դա ավելին է, քան անհրաժեշտ էր, որպեսզի փորձեն հակազդել 2012 թ. հունվարի 23-ի Ֆրանսիայի Սենատի Հայոց ցեղասպանության ժխտողականությունը քրեականացնող օրինագծի որոշմանը:

 

Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի նախագահը ճանապարհ բացելով, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդում վիճարկվի 2012 թ. հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատում ընդունված Հայոց ցեղասպանության ժխտողականությունը քրեականացնող օրինագիծը, իրականում ցանկանում է հասնել նրան, որ չեղյալ համարվի նաեւ 2001 թ. հունվարի 29-ին Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող օրենքը: Ապացույցը այն փաստն է, որ Սահմանադրական խորհրդի պաշտոնական կայքում օրերս զետեղվել է մի փաստաթուղթ, որտեղ նշված է, թե 2001 թ. հունվարի 29-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող օրենքը ոչ սահմանադրական է: Սահմանադրական դատարանի այս քայլը արդեն կարելի է որակել որպես ոչ իրավական եւ ոչ գործընթացային, որովհետեւ այս փաստաթուղթը ընդհանրապես չի անցել սահմանադրությամբ նախատեսված իրավական եւ գործընթացային կարգն ու մեխանիզմները:

 

Մենք դատապարտում ենք ֆրանսիական որոշ կառույցներին` ֆրանսիայի օրինական եւ օրենսդրական ողջ գործընթացները թուլացնելու ջանքերի համար: Այդ իսկ պատճառով մեր պարտքն ենք համարում զգուշացնել Ձեզ այն մասին, որ մենք կպաշտպանենք «Բուայե - Գիրգորյան» օրենքը բոլոր միջոցներով, չնայած մեր անհամաձայնությանը «1915 թվականի հայկական ցեղասպանություն» ձեւակերպմանը: Որովհետեւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը համոզված է, որ Հայոց ցեղասպանությունը իրականացվել է 1894-96, 1909, 1915-1923 թթ. ընթացքում` օսմանյան, երիտթուրքական եւ քեմալական կառավարությունների կողմից:

 

Պարոն Ֆիլիպ Գրիգորյանի եւ մյուս փաստաբանների հետ միասին կոչ ենք անում մեր բոլոր հայրենակիցներին կրկին համախմբվել այս նոր դատավարության շրջանում, որպեսզի այս պայքարը տանենք մինչեւ վերջ, մինչեւ վերջնական հաղթանակ:

 

Ոչինչ վերջացած չէ, այն ինչ տեղի է ունենում, մեզ այդ պայքարում ուժեղացնում է, Շնորհակալություն չհուսահատվելու համար, մենք դեռ ճանապարհ ունենք անցնելու:
 

Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդի նախագահ`

 

Արմենակ Աբրահամյան