RADIO

WESTERN ARMENIA

 

METEO EN

ARMENIE OCCIDENTALE

 

 

 

ACTUALITÉ

 

EUROPE

 

DOSSIERS

 

DOCUMENTS

 

INTERNATIONAL

 

POLITIQUE

 

VIDEOS

 

EVENEMENTS

 

ANNONCES

 

ARCHIVES

 

FORUM

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

WAN © 2010

ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

    2010 թ, Մարտ 28                                                                                                                          Démocratie

« ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ

ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ »

 կլոր սեղան

 26 փետրվար 2010 թիվ, Մարսել

Փետրվարի 26-ին Մարսելի հասարական կազմակերպությունների կենտրոնում (Cité des associations) տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի Հայերի Խորհրդի շրջանային կառույցի կողմից կազմակերպված կլոր սեղանը: Հավաքի նպատակն էր ժողովրդավարական սկզբունքներով  անցկացնել ներհամայնքային բաց երկխոսություն:

 Հրավիրված էին  Մարսելի և հարակից շրջանների     հայկական կազմակերպությունների պատասխանատուներ, մտավորականներ, երիտասարդ գործիչներ և համակիրներ: Հրավերքին արձագանքեցին և ներկա գտնվեցին Ռամկավար Ազատական Կուսակցության մի քանի ներկայացուցիչներ, Մարսելի Սբ. Թադեոս, Սբ. Բարդուղիմեոս եկեղեցու ծխական խորհրդի անդամներ, այդ թվում նաև Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի փոխատենապետ պարոն Կարապետ Սայաբալյանը, հայկական "Արցախ" երիտասարդական մշակութային կազմակեպության նեկայացուցիչը և մի շարք համակիրներ :

 Բացումը կատարեց  Արմենակ Աբրահամյանը, ներկայացրեց օրվա թեման՝ ընդգծելով ազատ խոսքի ժողովրդավարական նմանատիպ բացառիկ նախաձեռնության կարևորությունը: Դրսևորում, որ մեր պատմության մեջ ավանդություններ է ունեցել և ամրագրվել Մխիթար Գոշի "Դատաստանագրքում" (1184 թ.) և կարող է եղբայրական գործունեության օրինակ լինել հետագա սերունդների համար: 

Այնուհետև պարոն Աբրահամյանն անդրադարձավ Հայ Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Ալեքսի Գևսիյանի քննադատական նամակին, որտեղ նա որակված է որպես "ծայրահեղական": Գնահատական, որ Արմենակ Աբրահամյանի  հասցեին   հնչեց նաև ՄԱԿ-ում  վերջինիս ելույթից հետո  ելույթ ունեցող Թուրքիայի դեսպանի կողմից : Փորձենք տանել զուգահեռներ... Պարոն Աբրահամյանը նշեց, որ ծայրահեղության խնդիր չկա. խոսքը վերաբերում է միայն երկխոսության գնալու չկամությանը:

 Ներկաների խնդրանքով ներկայացվեց Հայոց Ազգային Խորհրդի ստեղծման պատմությունը: Հնչեցին բազմաթիվ հարցեր և պատասխաններ, որոնք լուսաբանեցին ՀԱԽ-ի ծավալած գործունեությունը:

 Ստորև կներկայացվի միայն պարոն Աբրահամյանին ուղղված    հարցերի պատասխաններից ձևավորված խոսքը.  « Պատերազմի տարիներին, երբ Ղարաբաղում էի, հասկացա, որ եթե մենք մեր իրավունքները չպաշտպանենք, ապա դրանք կյուրացվեն օտար ազգերի կողմից: Այդ երևույթի  վառ ապացույցն է "թուրք-մծխեթներ" արտահայտությունը: Վաղն օրինակ մենք կարող ենք կոչվել "թուրք-հայեր"… Մեզ համար ամեն ինչից առաջ հայերի իրավունքների ճանաչումն է և վերականգնումը, ապա նաև՝ ցեղասպանության ճանաչումը :

ՀԱԽ-ն կուսակցական խորհուրդ չէ: Այն ունի  գործադիր մարմին, գրասենյակներ Ֆրանսիայում, Ջավախքում, Հայաստանում, Լիբանանում, Հունաստանում, Արցախում և այլուր: Նպատակն է անհատներին  վերադարձնել իրենց ազգային հպարտությունը, հանձնել անձնագրեր:  Նախագահ չկա, սակայն հնարավոր է, որ հետագայում լինի: Հասարակական մյուս կազմակերպությունների  հետ գտնվում է նույն հարթության վրա միայն մարդկային առումով, իսկ կապված հայկական ինքնության հետ՝ ոչ: Բրյուսելում Եվրոհանձնաժողովի աշխատանքներին ՀԱԽ-ն մասնակցություն չի ցուցաբերում, քանի որ  հայերի իրավունքներն այնտեղ ներկայացված են որպես Թուրքիայի ազգային փոքրամասնության իրավունքներ: Այնինչ ՄԱԿ-ում ՀԱԽ-ն ներկայացնում է հայերի իրավունքներն իբրև բնիկների իրավունքներ: Մենք պետք է աչալուրջ լինենք և միասին մշակենք մեր ռազմավարությունը » :

 Այն հարցին, թե ՀԱԽ-ն արդյո՞ք անդամակցում է Ֆրանսիայի Հայերի Համակարգման Խորհրդին (CCAF),եթե ոչ, ապա՝  ինչու և զգու՞մ է արդյոք վերջինիս աջակցության կարիքը, պարոն Աբրահամյանը պատասխանեց, որ, լինելով ժողովրդի ներկայացուցչութուն, ՀԱԽ-ն ներկայացնում է պետութուն և, ի տարբերություն Արևմտյան Հայաստանի Հայերի Խորհրդի շրջանային կառույցի, այն չի կարող լինել հասարակական կազմակերպություն, այլ կարող է իր մեջ ներառել հասարակական կազմակերպություններ: Հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ ՀԱԽ-ն ստիպված կլինի համաձայնել այդ կազմակերպության տեքստերի հետ, նույնիսկ այն դեպքում երբ համաձայն չի լինի բովանդակությանը. « Օրինակ, եթե "հայերի ցեղասպանություն" արտահայտության փոխարեն առաջարկվի "հայկական ցեղասպանություն", մենք ստիպված կլինենք ընդունել: Այնինչ այդ երկու բառակապակցությունների մեջ, որպես իրավաբանական տերմիններ, էական տարբերություն կա : Ֆրանսիայի Հայերի Համակարգման Խորհուրդը,  ինչպես հայկական մյուս կազմակերպությունները, կարող են, օրինակ՝ միջնորդ հանդիսանալ Արևմտյան Հայաստանի հայերի և Ֆրանսիայի  կառավարության միջև»:

 Ի պատասխան արձանագրությունների, դրանց հետևանքների և պայքարի միջոցների վերաբերյալ տրված հարցի, Արմենակ Աբրահամյանը հայտնեց իր անձնական կարծիքը, ըստ որի ստորագրված փաստաթուղթը ի սկզբանե սխալ հիմքերի վրա է հիմնված. « Արաքս գետը չի կարող սահման հանդիսանալ, և Հայաստանի Հանրապետության իշխանությունը չի կարող ներկայացնել Արևմտյան Հայաստանի հայերին և նրանց իրավունքները »: Նա նշեց, որ արձանագրությունների ստորագրումը վնասակար հետևանքներ կթողնի առավելապես Հայաստանի Հանրապետության բնակչության վրա: Իսկ Արևմտյան Հայաստանի հայերի համար գրեթե ոչինչ չի փոխվի, քանի որ նրանք ամեն ինչ  զրոյից են սկսում:

 Այնուհետև հնչեցին տարբեր կարծիքներ և գնահատականներ: Հավաքի ավագ մասնակիցները կարևորեցին միասնությունը և արտահայտեցին իրենց  զարմանքը  կապված հրավիրված բացակա կազմակերպությունների դրսևորած անտարբերության  հետ: Պարոն Սայաբալյանը նշեց, որ որոշ հարցերում, մասնավորապես Ջավախքին վերաբերող, համաձայն է ՀԱԽ-ի հետ,: Այնուամենայնիվ,  Արևմտյան Հայաստանի հողերի պահանջներն  « արյան կանչ » համարելով, հորդորեց լինել « իրավապաշտ և զորացնել նախ և առաջ հայրենիքը » և ուշադրություն դարձնել լեզվի հետ կապված խնդիրներին:

 ՀԱԽ-ի գաղափարներն ու գործունեությունն առավել խանդավառությամբ ընդունվեցին մի քանի  երիտասարդների կողմից: Ահա ընկերոջ խնդրանքով ներկա գտնվող երիտասարդ մասնակիցներից մեկի հայտնած կարծիքը. « Շատ հաճելի է, քանի որ այս մեկ ու կես ժամվա ընթացքում դուք տվեցիք պատասխաններ,  որ իմ ընկերը փնտրել է մոտ 30 տարի և չի գտել... Ձեր կազմակերպության բացառիկությունը կայանում է նրանում, որ ի տարբերություն մյուս կազմակերպությունների, որոնք հարմարվել են իրենց ներկա վիճակի հետ, դուք խոսում եք ապագայի մասին, առաջարկում եք տեսլական դուք կարող եք սարերի դիրքերը փոխել: Այնպիսի տպավորություն ունեմ, որ ձեր միջոցով մենք կարող ենք ապահովել մեր գոյության շարունակելիությունը: Իմ դիտարկումների շնորհիվ, կարող եմ ասել, որ դուք միայն չեք խոսում, այլ տանում եք կոնկրետ աշխատանք » :

 Ըստ ներկաների դիտարկումների, ի գնահատական մասնավորապես պարոն Աբրահամյանի գուրծունեության, ակնարկվեց,  որ վերջինս երբեք քննադատությամբ չի զբաղվել:                       

 Լսվեցին նաև տարբեր առաջարկներ: Օրինակ, օգտագործելով երիտասարդների պոտենցիալը, ընդառաջ գնալ նրանց՝ վերակազմավորվելու համար :  

 Պարոն Աբրահամյանն իր խոսքն ամփոփեց՝ առաջարկելով գործի դնել քաղաքական, դիվանագիտական կառույցներ Ջավախքի խնդիրները կարգավորելու համար: Մեջբերում պարոն Աբրահամյանի խոսքից. « Հայաստանի բնակչությանը անհրաժեշտ է տալ ապագայի տեսլական, ծրագրեր, այն ինչ մենք փորձում ենք անել Ջավախքում »: Նա առաջարկեց նաև ամեն տարի ապրիլի 24-ին Մարսելում տեղի ունեցող երթից հետո կազմակերպել գիտաժողով նվիրված Արևմտյան Հայաստանին:

 Հաշվի առնելով կազմակերպության համակիրների կարծիքները՝ կլոր սեղանի ավարտին որոշում ընդունվեց ամիսը մի քանի անգամ կազմակերպել իրազեկող ժողովներ գործնական քայլեր մշակելու համար:

                                                                                                     Anna Tonoyan

Membre du Conseil de l'Assemblée des Arméniens d'Arménie Occidentale